|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Ստոկհոլմում Թուքրիայի դեսպանատան կից գտնվող Dag Hammarskjölds պողոտայում շվեդահայությունը բողոքի ցույց է անցկացրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի` դատապարտելով ցեղասպան Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական Սարգիս Տեկիրմենճյանը նշեց, որ ցույցը կազմակերպել էր Շվեդիայում հայկական միությունները համադրող մարմինը` համագործակցելով Շվեդիայում ՀՅԴ միությունների հետ:
Ցույցի ավարտից հետո շվեդահայությունը Ստոկհոլմի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է Ապրիլյան Նահատակաց ոգոկոչման պատարագին և բարեխոսական կարգին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Պատարագի ավարտից հետո բազմաթիվ շվեդահայեր ցույցը շարունակել են Ստոկհոլմի Sergel Torg հրապարակում: Տեկիրմենճյանը նշեց, որ դաշնակցական երիտասարդների բուռն ու աշխույժ կոչերը ավելի են ոգևորել տասնյակ ասորիների, ովքեր մասնակցել են հիշյալ ցույցին:





