|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան Radar-ի հարցմանը, անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։
Հիշեցնենք՝ վերջինս ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։
ՀՀ ԱԳՆ-ից նշում են․ «Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»։