|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Բրյուսելում արած այն հայտարարությանը, թե ինքը Հայաստանի վարչապետն է, իրեն արցախցիները չեն ընտրել, հետևաբար` չի կարող բանակցել Արցախի անունից:
«Եթե Դուք Տավուշից մինչև Սյունիք ընկած տարածքում ապրող մարդկանց անունից եք գործում, ապա ևս մեկ անգամ մեր հնչեցրած հարցին պատասխանեք` ի՞նչ գործ ունեն Ձեզ ձայն տվող` Հայաստանի քաղաքացի համարվող երիտասարդները Ադրբեջանի օկուպացված տարածքներում»,- Աբդուլաևայի խոսքերն է մեջբերում oxu.az կայքը: