Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:
- Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։