Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը կաթոլիկների Սուրբ Ծննդի առթիվ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա պնդել է, թե Ադրբեջանն ունի «հին քրիստոնեական ժառանգություն», որպես իր խոսքի ապացույց՝ օգտագործել է Արցախի հին հայկական վանքերի և եկեղեցիների լուսանկարները։
«Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին։ Այսօր հարյուրհազարավոր քրիստոնյաներ ապրում են խաղաղ և ազատորեն դավանում են Ադրբեջանում»,- գրել է Աղաևը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի գրառմանը։
«Ադրբեջանի «Սուրբծննդյան բացիկը». այս կեղծ թվիթը պնդում է, որ գոյություն ունեն «ադրբեջանական քրիստոնեական եկեղեցիներ», և որ Ադրբեջանը քրիստոնեական պետություն է դարձել 313 թվականին»,- գրել է ANCA-ն Facebook-ում։
Նասիմի Աղաևի հրատարակած կոլաժում 9-րդ դարի հայկական Դադիվանքի (Քարվաճառում, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) վանական համալիրի լուսանկարներն են, նաև՝ 10-րդ դարի հայկական Գանձասարի վանական համալիրը (Մարտակերտի շրջան), Քաշաթաղի շրջանի վաղ միջնադարյան Ծիծեռնավանքը (44-օրյա պատերազմի արդյունքներով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ):