կարևոր
3601 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 12:50
Աշխարհ

Թուրքական տնտեսության կախվածությունն Արեւմուտքից՝ որպես արտաքին քաղաքական գործոն

Թուրքական տնտեսության կախվածությունն Արեւմուտքից՝ որպես արտաքին քաղաքական գործոն

Թուրքական արեւմտամետ լրատվամիջոցները շարունակում են մեծարել ԱՄՆ-ի եւ Եվրամիության մնայուն նշանակությունը դժվար ժամանակներ ապրող Էրդողանի կառավարության համար․ «առեւտուրը, ներդրումները եւ տեխնոլոգիաները շարունակում են մնալ Թուրքիայի վրա Արեւմուտքի ճնշման ամենանշանակալի լծակը, որի տնտեսույոթւնը չի կարող պահպանվել առանց տասնյակ միլիարդավոր դոլարների, որոնք մտնում են նրա գանձարան»: Առեւտրի նախարության պատրաստած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի առեւտուրը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ «մնում է փրկօղակ նրա տնտեսության համար», – գրում է սկանդինավյան երկրներից մեկում տեղակայված Nordic Monitor ինտերնետ-պարբերականի գլխավոր խմբագիր, մեզ արդեն ծանոթ Աբդուլա Բոզքուրթը Turkey’s economic and financial viability relies on the West despite attempts at diversification - Nordic Monitor։  Եվ դա, չնայած Էրդողանի կառավարության կողմից դիվերսիֆիկացման բազմամյա ջանքերին, որն ավելի ու ավելի է ձգտում ավելի սերտ կապեր հաստատել Իրանի, Ռուսաստանի եւ Չինստանի հետ՝ հաճախ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հաշվին»։

Այսպես, 2023 թ-ին Թուրքիայի արտահանման 41 տոկոսն ուղղվել է ԵՄ 27 երկիր՝ կազմելով 104,3 միլիարդ դոլար՝ նույն տարվա 255,8 միլիարդ դոլար ընդհանուր արտահանումից։  Հաշվի առնելով եվրոպական այլ երկրներ եւ Հյուսիսային Ամերիկան՝ ընդհանուր գումարը հասնում է 160,6 մլրդ դոլարի կամ համախառն արտահանման 62,8%-ին։ Ընդ որում, ապրանքաշրջանառույոթւնը զգալի չափով հավասարակշռված է թվում, ինչը նշանակում է Թուրքիայի՝ արեւմտյան երկրներ արտահանման եւ դրանցից ներմուծման համադրելի ծավալներ։  2023 թ-ին ԵՄ-ից Թուրքիայի ներմուծումը կազմել է 106 մլրդ դոլար, գրեթե այնքան, որքան արտահանումը։  2022ին Թուրքիայի առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն կազմել է մոտ 10 միլիարդ դոլար։ Անցյալ տարի Թուրքիան մի փոքր ավելին է արտահանել, քան ներմուծել էր Հյուսիսային Ամերիկայի երկրներից։ Անցյալ տարի թուրքկան արտադրանքի արտահանման գլխավոր ուղղությունը Գերմանիան էր՝ 21,1 մլրդ դոլար (ընդհանուրի 8,2 տոկոսը): Դրան հաջորդում է ԱՄՆ-ը՝ 14,8 մլրդ դոլար։  Արտահանման 10 հիմնական ուղղությունների թվում յոթը եղել են արեւմտյան բլոկից, ինչպես նաեւ, ինչը միանգամայն տրամաբանական է՝ Ռուսաստանը, Իրաքը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ 2024 թ-ի հունվար-հունիս ամիսներին Թուրքիայի արտահանումը Եվրոպա կազմել է 71,8 մլրդ դոլար, ինչը կազմում է թուրքակն արտահանման ընդհանուր ծավալի 57,2 տոկոսը եւ փոքր-ինչ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ի հակադրություն, անցյալ տարի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Թուրքիայի առեւտուրը նկատելի բացասական մնացորդ ունեցավ Թուրքիայի համար, ինչը խորացրեց նրա ընթացիկ հաշվի դեֆիցիտը: Թուրքական արտահանումը Ռուսստան կազմել է 10,9 մլրդ դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 4,3 տոկոսը), Ռուսաստանից ներմուծումը հասել է 45,6 միլիարդ դոլար (12,6 տոկոս): Այլ կերպ ասած՝ Թուրքիան ավելի քան երեք անգամ ավելի շատ է ծախսել ռուսական տնտեսության ֆինանսավորման վրա, քան ստացել է նրանից, անհանգիստ եզրահանգում է Nordic Monitor-ի հեղինակը։ Նմանատիպ պատկեր է նկատվում նաեւ Չինաստանի հետ առեւտրում, որը Ռուսաստանից հետո ներմուծման երկրորդ աղբյուրն է Թուրքիայի համար, կազմել է 45 մլրդ դոլար։ Ընդ որում, ըստ ավելի վաղ ներկայացված տվյալներից երեւում է՝Չինաստանը նույնիսկ չի մտնում թուրքական արտադրանքի արտահանման հիմնական ուղղությունների տասնյակում, ինչը հանգեցնում է Անկարայի համար առեւտրային հաշվեկշռի էական բացասական սալդոյի: Ծառայությունների ոլորտը (տուրիզմ, լոգիստիկա եւ տրանսպորտ) փողով լցնելու տեսանկյունից արեւմտյան երկրները նույնպես կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Անցյալ տարի այս երկիր է այցելել 6,6 միլիոն զբոսաշրջիկ Եվրոպայից, ինչը կազմում է ընդհանուրի 49,8 տոկոսը եւ 54,3 միլիարդ դոլարի կեսը, որը Թուրքիան վաստակել է զբոսաշրջությունից: 372 հազար ամերիկացիներ են ժամանել, ինչը կազմում է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 2,47 տոկոսը։  Միանգամայն տրամաբանական է՝ 2022-2023թթ․նշանավորվել են ռուս պուրիստների թվի կտրուկ աճով՝ տարեկան մոտ 1,8 մլն մարդ՝ 2021 թ-ի «քովիդյան» 854 հազար մարդու դիմաց։  Այս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժմիջոցներով, որոնք դժվարություններ են առաջացրել եվրոպական հանգստավայրեր եւ հարակից ծառայություններ մուտք գործելու հարցում:

Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների  առումով Արեւմուտքը նույնպես պահպանում է առաջնության դափնին, ինչն ընդգծում է նրա կարեւորգույն դերը թուրքական տնտեսույթանն աջակցելու գործում, պնդում են զեկույցի հեղինակները: Վերջին տվյալների համաձայն՝ միայն Եվրոպային է բաժին ընկել երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների 69,6 տոկոսը, ինչը 2023 թ-ին կազմել է գրեթե 4 միլիարդ դոլար (ԱՄՆ-ին բաժին է ընկել ներդրումների 4,6 տոկոսը): 2024ի ապրիլին եվրոպակն ներդրումները փոքր-ինչ նվազել էին մինչեւ 65,4 տոկոս, մինչդեռ ԱՄՆ-ն աճել էր մինչեւ ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 20,9 տոկոսը: 2002-2024թթ.ընկած ժամանակահատվածում, որն ընդգրկում է Թուրքիայում  Էրդողանի կառավարման երկու տասնամյակից մի փոքր ավելի, Եվրոպայից ներդրումները կազմել են 136,4 մլրդ դոլար: Եվ եւս 15 միլիարդ դոլար՝ Ամերիկայից: Ավելի լայն առումով թուրքական տնտեսության կենսունակությունը նախկինի պես խիստ կախված է արեւմտյան աջակցությունից, ինչն ազդում է նաեւ քաղաքական երկխոսության ընթացքի վրա։  Այսպես, 2024 թ-ի հուլիսի 8-ին Թուրքիայի առեւտրի նախարարը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը պատմության մեջ առաջին անգամ անցկացրեցին Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի առեւտրային երկխոսությունը՝ առեւտրային հարաբերություններն ամրապնդելու համար։ Բացի այդ, Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան առանցքային շուկաներ են թուրքական արտդրական արդյունաբերույթան համար, որոնք ապավինում են ներմուծվող բաղադրիչներին, քիմիական նյութերին եւ բարձր տեխնոլոգիակն ճշգրիտ սարքավորումներին՝ արտահանման համար ապրանքներ արտադրելու համար (ներառյալ ռազմարդյունաբերական համալիրը): Տնտեսական վիճակագրության ցուցանիշները վկայում են՝ վերջին տասնամյակում Ռուսստանի, Իրանի եւ Չինաստանի հետ մերձենալու Էրդողանի ջանքերը չեն հանգեցրել առեւտրի ցանկալի դիվերսիֆիկացման, որը կարող է փոխհատուցել Արեւմուտքի հետ դիվերսիֆիկացված կապերը: Թվում է՝ միտումը կշարունակվի տեսանելի ապագայում, եթե, իհարկե, որեւէ փոփոխույոթւն տեղի չունենա: Հենց այդ պատճառով 2023 թ-ին Էրդողանը ստիպված եղավ դադարեցնել «ոչ օրթոդոքսալ»տնտեսական եւ ֆինանսական քաղաքկանությունը՝ վերադառնալով ավանդական մակրոտնտեսական գծին՝ պայմանական «Վաշինգտոնյան կոնսենսուսի» շրջանակներում։ Դրանից դուրս գալու փորձը թանկ գին է արժեցել տասնյակ (կամ նույնիսկ հարյուրավոր) միլիարդավոր դոլարների կորուստների, բարձր գնաճի, գործազրկության աճի եւ ընթացիկ հաշվի դեֆիցիտի ավելացման տեսքով: Վերջերս Moody's գործակալության կողմից ներկայացված սուվերեն վարկային վարկանիշը ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ բարձրացվել է Թուրքիայի համար միանգամից երկու աստիճանով՝ B1 - ից մինչեւ B3: Ստամբուլի Bürücekçi Research and Consultancy ինստիտուտի տվյալներով, որոնց հղում է անում Усы Эрдогана տելեգրամյան ալիքը, անցյալ տարվա հոկտեմբերից Թուրքիա 24 մլրդ դոլարի կապիտալ է հոսել, որը «կապված է Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից սահմնված բարձր տոկոսադրույքների հետ... ցածր տոկոսադրույք ունեցող երկրներում գումարի փոխառություն է եղել՝ բարձր տոկոսադրույք ունեցող երկրներում ներդրումներ կատարելու համար»։

Միեւնույն ժամանակ, «տաք փողերի մեծ հոսքը կարող է որոշակի ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար։  Արագ ժամանող սպեկուլյատիվ կապիտալը հաճախ հակված է հեռանալ նույն արագությամբ: Նույնիսկ արտաքին իրադարձոթյունը, ինչպիսին է հումքի գների բարձրացումը, բավական է կապիտալի արտահոսք առաջացնելու համար: Թուրքիայում օտարերկրյա կապիտալի պինդ ձեւերը, ինչպիսիք են գործարաններում ուղղակի ներդրումները, հազվադեպ են մնում, քանի որ դրանք պահնջում են երկարաժամկետ պարտավորույոթւններ երկրի նկատմամբ: Բայց փաստն այն է, որ զուտ արտարժույթի պահուստները նույնպես զգալիորեն բարելավվել են՝ անցյալ ամառ -20 միլիարդից ներկա փուլում հասնելով +40 միլիարդի: Դա գումար է, որը կարող է հասանելի լինել Կենտրոնական բանկին, եթե նրան անհրաժեշտ լինի պաշտպանել թուրքական լիրան»։

Էրդողանին հաճախ քննադատում են նրա հակաարեւմտյան առճակատման հռետորաբնության համար, սակայն գործնականում նրա կառավարոթութնն այլ ընտրություն չունի, քան արեւմտյան գործընկերների հետ տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունների համաձայնեցումը: Բոզկուրտը պնդում՝է  դա «ակնհայտ դարձավ վերջերս Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովում»: Ըստ այդմ, Էրդողանը հասկանում է՝ իր քաղաքական գոյատեւումը կախված է այն բանից, ինչ «օգուտ կբերի թուրք ժողովրդին, եւ այդ նպատկին հասնելու համար նա մեծապես ապավինում է Արեւմտյան առեւտրին, զբոսաշրջւթյանը, ներդրումներին եւ տեխնոլոգիաներին»: Այս «դառը ճշմարտությունը», սակայն, փորձառու քաղաքական գործչին հետ չի պահում զարգացող հնարաորություններից օգտվելուց, ինչպիսիք են հակառուսական եւ հակաիրանական պատժամիջոցները շրջանցելուն աջակցելը, ինչպես նաեւ ազգային տնտեսությունում Չինաստանի դիրքերի ամրապնդումը:

Երեւում է՝ արեւմտյան եւ անդրազգային խաղացողների հետ ամուր առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերը մեծապես թելադրելու են Ակ-Սարայի վարքագծի գիծը տարածաշրջնային եւ մասամբ գլոբալ օրակարգի առանցքային հարցերի շուրջ, ներառյալ տուրբուլենտության բարձր աստիճանով բնութագրում։  Այդ մասին է վկայում Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանման բացասական դինամիկան, որը 2024 թ-ի առաջին կիսամյակում 2023 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28,3 տոկոսով, մինչեւ 4,16 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 5,8 միլիարդ դոլարի դիմաց։  Ըստ թուրքական վիճակագրության՝ 2024ի հունիսին Ռուսաստան է ուղարկվել 670 միլիոն դոլարի ապրանք (մեկ ամիս առաջ՝ 784 միլիոն դոլար), ինչը գրեթե 30 տոկոսով պակաս է 2023 թ-ի հունիսի համեմատ (956 միլիոն դոլար)։  Տարեսկզբից պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ապրանքների մատակարարման համար Ռուսաստանից Թուրքիա վճարումների հետ կապված խնդիրների մասին՝ Սպիտակ տան 2023 թ-ի դեկտեմբերյան հրահանգից հետո, որը պատժամիջոցների մեխանիզմ է գործարկել երրորդ երկրների բանկերի դեմ՝ անցանկալի ռուսական կոնտրագենտների հետ փոխհաշվարկներում։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի