կարևոր
3163 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 13:29
Քաղաքական

Հայաստանը որակում են որպես ԵԱՏՄ-ում անկայունության գործոն․ «Փաստ»

Հայաստանը որակում են որպես ԵԱՏՄ-ում անկայունության գործոն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

sm.news–ն «Հայաստանը ԵԱՏՄ-ում անկայունության գործոն են անվանել» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը կարծիք է հայտնել, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անկայունության կատալիզատոր է: Վերլուծաբանը գնահատել է ԵԱՏՄ հարթակի արդյունավետությունը: «Ռուսաստանը հավասար պայմաններով հարմար ինտեգրատոր է ցանկացած ժողովուրդների, ազգերի և պետությունների համար։ Մենք ունենք նման գործընթացներ։ ԵԱՏՄ-ն հինգ երկրի համար արդյունավետ է աշխատում:

Այլ պետությունները ևս պատրաստ են միանալ այդ կազմավորմանը, Կենտրոնական Ասիայի երկրները պայմանագրեր են ստորագրում ազատ առևտրի գոտու մասին, Իրանը նման դիրքորոշում ունի, Ուզբեկստանը հետաքրքրությամբ դիտարկում է այդ ամենը, գումարած այդ ամենին՝ նոր լոգիստիկ երթուղիներ են մշակվում»,- ասել է Կլինցևիչը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ին չի բավարարում փոխգործակցության ուղիների զարգացումը այն պետությունների միջև, որոնք գտնվում են իր վերահսկողության գոտուց դուրս։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն ամեն ջանք գործադրում է դա կանխելու համար։ «Աշխարհն սկսել է մի փոքր փոխվել:

Ամերիկացիների համար կարևոր է սեպ խրել, կանխել նոր գործընթացները և փոխգործակցության այն ուղիների բողբոջները, որոնք իրենց վերահսկողության տակ չեն։ Այդ պատճառով էլ Հայաստանը հանդես է գալիս որպես անկայունության կատալիզատոր։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մտադիր են լուծել երեք բլոկի հարցեր: Առաջինը սահմանների սահմանազատումն է։ Բացի Ղարաբաղից, վիճելի են մի քանի այլ տարածքային հարցեր։ Երկրորդը Ղարաբաղի կարգավիճակն է և խաղաղապահների հետ կապված իրավիճակը, Լաչինի միջանցքը։ Երրորդը տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է»,- հավելել է Կլինցևիչը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում