Պետք է փաստենք, որ այս տարվա փետրվարից արդեն 8 տոկոսով բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը, երբ նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտ էր ներկայացվել՝ արդեն հիմնավորումների մեջ բերված էր ՀԱԷԿ-ի՝ 141 օր փակման հետևանքնեը, այնպես չէ, որ երեկ անհրաժեշտություն է առաջացել ՀԱԷԿ-ը փակելու և այսօր այն փակվել է։ Սակագնի վերանայման մեջ նաև այդ հիմնավորումը կար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ հավելելով, որ ՀԱԷԿ-ը տարբեր տեխնիկական նպատակներով դադարեցնում է գործարկումը, հետևաբար, սա փաթեթավորել որպես նոր սակագնի բարձրացման գործոն՝ օբյեկտիվ չէ։
Նա ընդգծեց, որ իրականում արդեն մենք ունենք մի շարք բացասական գործոններ, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի և լայն մատակարարման վրա ազդող են։ «Դրանք նաև Արցախի Հանրապետությունում գործող հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի բացակայությունն է։ Այդ ՀԷԿ-երը անցան թշնամուն, դրանք էներգետիկ հաշվեկշռի վրա ունեին էական ազդեցություն, որովհետև դրանց արտադրած էլեկտրաէներգիան հիմնականում սպառվում էր ՀՀ-ում, իսկ մենք գիտենք, որ ՀԷԿ-որը ամենաէժան արտադրությունն են»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ էներգետիկ ռեսուրսների թանկացումը մեր նման երկրի համար, որտեղ չկան էներգետիկ ռեսուրսներ՝ նավթ և գազ, որտեղ դրանք հիմնակաում ներկրվում են, այո, ունենալու են տնտեսական հետևանքներ։ «Ցանկացած բարձրացում ունենալու է նաև սոցիալական հետևանքներ, իսկ գները ինչ-որ պահի բարձրանալու են նաև բնակչության համար։ Մինչդեռ, այդ պարագայում բնակչությունը կսկսի ավելի շատ ծախսել կոմունալ վճարումների վրա, իսկ այդ ծախսերի ավելացումը, միանշանակ, բերելու է սոցիալական ապահովման նվազման, քանի որ բնակչության միջին եկամուտները վերջին շրջանում նվազման միտում ունեն, օրինակ, 2020 թ-ին անվանական աշխատավարձը նվազել է 4 տոկոսով։ Նվազում են եկամուտները, իսկ գները բարձրանում են»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր
կայքում