կարևոր
3418 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-20 09:54
Հասարակություն

Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում․ «Հրապարակ»

Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ «Մենք հուլիսի 17-ին հրապարակել էինք «Ռոսսելխոզնադզորի» նամակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որով տեղեկացրել էին, որ հուլիսի 15-ից արգելում են հայկական որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը, քանի որ պեստիցիդներ են հայտնաբերել: Գրել էինք, որ դա քաղաքական որոշում է, ինչպես տարիներ առաջ արգելեցին վրացական գինիները:

Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր ուշադրությունը գրավեց պատասխանի նախաբանը․ պարզվում է՝ հուլիսի 4-ին կազմված նամակը, որտեղ ասվում է, որ հուլիսի 15-ից հայաստանյան 16 ընկերությունների «արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու» որոշում է կայացվել, «Ռոսսելխոզնադզորը» փոխանցել է հուլիսի 17-ին»: