Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օտարերկրացու ներկայությունը ՊՆ-ում, ԱԱԾ-ում կամ նմանատիպ ուժային կառույցներում արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
«Խնդիրը այն չէ, թե ով է, ազգությունը կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ՊՆ-ն պետք է լինի մերը, այսինքն՝ մեր կողմից ղեկավարվող։ Պետք է պարզ լինի՝ ինչ գործառույթ է իրականացնելու այդ անձը կամ ինչի դիմաց է այդ անձը գործունեություն ծավալելու։ Հավանաբար, ներկայությունը հիմնականում տեղեկություններ ձեռք բերելու նպատակ է հետապնդում։ Ուզում են տեղյակ լինեն՝ ինչ է կատարվում Պաշտպանության նախարարությունում։
Մի տեսակ կարծես ազգային շահերը ընկնում ենհարցականի տակ։ Խնդիրն այն չէ, թե ամերիկացի է կամ ուրիշ մարդ, օտարերկրացու ներկայությունը ՊՆ-ում, ԱԱԾ-ում կամ նմանատիպ ուժային կառույցներում արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս»,- ասել է Մարգարյանը։
Քաղաքագետը անդրադարձել է նաև Լոնդոնում Փաշինյան-Ալիև տապալված հանդիպմանը։
«Այդ հանդիպումը կարող էր լինել փակ, երկու կողմն էլ հայտարարում են, որ նման հանդիպում պետք է կազմակերպվեր, բայց տեղի չի ունեցել, դրա համար կողմերը միմյանց են մեղադրում։ Հավանաբար, օրակարգային հարցերի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել և դրա շուրջ խնդիր է առաջացել։ Դա թեև հնարավոր է, բայց երկրորդական է։ Հայտարարությունը, որ երկու կողմերն էլ տարածեցին հետևյալն էր․ ադրբեջանական կողմը հստակ գրում է՝ տեղի է ունենալու հանդիպում, որը շարունակվելու էր եռակողմ ձևաչափով՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ։
Հայկական կողմի հայտարարության մեջ շեշտը դրված է նրա վրա, որ հայկական կողմի պահանջը եղել է երկկողմանի հանդիպումը։ Կարծում եմ, որ այս երկու հայտարարությունների տարբերությունը հաշվի առնելով՝ խնդիրը ձևաչափերի հետ է կապված եղել․ այսինքն՝ Ադրբեջանը սեղանի կողմում ուզեցել է տեսնել Միացյալ Թագավորության ներկայացուցչին, իսկ հայկական կողմը դեմ է գնացել դրան»,- եզրափակել է Ռոբերտ Մարգարյանը։