կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 20:17
Քաղաքական

Ուժային կառույցներում Փաշինյանը փոփոխություններ կանի այնքան, մինչեւ դրանք անվերապահ ծառայեն ներքին ռեպրեսիաներին. Սաղաթելյան

Ուժային կառույցներում Փաշինյանը փոփոխություններ կանի այնքան, մինչեւ դրանք անվերապահ ծառայեն ներքին ռեպրեսիաներին. Սաղաթելյան

Ուժային կառույցներում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ անելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ համակարգերն ամբողջությամբ չեն ծառայում երկրի ներսում ներքին ռեպրեսիաների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյայի են աշխատանքից ազատում, պետք է լինի պատճառաբանված պարզաբանում, սա շատ կարեւոր է երկրի թափանցիկ կառավարման տեսանկյունից: Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ աշխատանքից ազատում են բարձրաստիճան պաշտոնյաների, եւ մենք պաշտոնական բացատրություն չենք ստանում: Երկրորդը` ակնհայտ է, որ հատկապես ուժային կառույցներում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ անելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ համակարգերն ամբողջությամբ չեն ծառայում երկրի ներսում ներքին ռեպրեսիաների համար: Այս ամբողջը ես դիտարկում եմ այս տեսանկյունից, եւ սա է այս ամենի տրամաբանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղխորհրդի հրատապ նիստի հայտարարությանը՝ նա ասաց, որ ՀՅԴ-ն այս առումով երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված բազմաթիվ անգամ տվել է իրենց գնահատականներն ու արժեւորումները, ներկայացրել է պահանջ, օրակարգ:

«Մենք 7 օր առաջ էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ԱԺ-ն պետք է հրատապա հատուկ նիստ գումարի, ստեղծված իրավիճակին ամբողջական գնահատական տա, պատասխանատվության կանչի ձախողված պաշտոնյաներին, եւ համատեղ գտնեն ելքեր այս իրավիճակից համար:  Իսկ ինչ վերաբերում է համախմբմանը,  համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ, եւ պետք է բխի ժողովրդի շահերից: Ընդհանուր մթնոլորտը բերել է այն իրավիճակին, որ անհապաղ պետք է ձեռնարկել քայլեր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Շատ բնական է, որ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ տարբեր դիրքորոշումներ են հայտնել եւ առաջարկներ են ներկայացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Այս իրավիճակում դա շատ բնական է, չխոսել իրավիճակից եւ նայել, թե ինչպես է երկիրը գլորվում անդունդը, սա է հանցագործություն»,- ասաց նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը անդրադառնալով համագործակցության հնարավորություններին, ասաց որ իրենց համար կարեւոր է` ինչ հարցերի շուրջ եւ ինչ օրակարգով կլինի համագործակցությունը:

Իշխան Սաղաթելյանը տեսնում է արտահերթ ընտրությունների հնարավորություն եւ գտնում է, որ Հայաստանում իշխանությունները պետք է ձեւավորվեն ընտրությունների միջոցով:

«Կա երկրում կառավարման ճգնաժամ, իշխանությունը ընդունակ չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Մենք այս մասին մենք խոսել ենք դեռեւս մեկ տարի առաջ, իշխանություններին դեղին քարտ ենք ցույց տվել ու ասել ենք` լրջացեք, կենտրոնացեք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման վրա»,- հավելեց նա: