Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ երիտասարդական թևի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի և 40 հազար դոլարի նվիրատվություն։ Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ՝ մի մասը աշխատավարձի, մի մասը՝«այլ եկամուտների», մի մասն էլ՝ստացված փոխառությունների և այդ նվիրատվությունների տեսքով։
ՀՀԿ երիտթևի առաջնորդը նաև հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել 28.8 մլն դրամով։ Իսկ ահա շարժական գույքի մասին որևէ տեղեկատվություն նշված չէ։ Նշենք, որ Կ. Ավագյանի կինը՝ Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ։
«Ժողովուրդ»–ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։