կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 11:12
Հասարակություն

Հրաժարվում են վճարել ուժային կառույցներում աշխատածների թոշակները

Հրաժարվում են վճարել ուժային կառույցներում աշխատածների թոշակները

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի  տեղեկություններով' արդեն քանի օր է Երևանի փոստային բաժանմունքները հրաժարվում են վճարել Հայաստանի ուժային կառույցներում աշխատած, ապա թոշակի անցած ՀՀ քաղաքացիների թոշակները։ Փոստային որոշ բաժանմունքներից թոշակառուներին ասել են, թե գանձապետարանում առայժմ գումար չկա, ուստի իրենք փող չեն ստացել, որ հիմա էլ թոշակները բաշխեն։ Նկատենք, որ թոշակառուներն իրենց ամենամսյա թոշակը ստանում էին մինչև տվյալ ամսվա 5-ը կամ 8-ը:

 

Ի դեպ, նշում է թերթը, ուժային կառույցներում աշխատած քաղաքացիների թոշակը շատ ավելի բարձր է, քան սովորական թոշակառուների ստացած գումարը։ Ուժայինների պարագայում թոշակները սկսվում են 50 հազար դրամից՝ հասնելով մի քանի հարյուր հազար դրամի։

 

Այս սանդղակի մեջ են մտնում ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԱԾ մարմիններում աշխատած քաղաքացիները, ինչպես նաև դատավորներն ու փրկարարները։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։