կարևոր
3115 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 11:18
Հասարակություն

Վթարված «Յակը» պատկանում է Պն-ին. կա 2 զոհ

Վթարված «Յակը» պատկանում է Պն-ին. կա 2 զոհ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։ 

Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները։

Yerkir.am-ի տեղեկություններով «Յակը» պատկանում է Պն-ին։

Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է, որ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։