Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մերձմոսկվայում կործանված Sukhoi Superjet 100 (SSJ 100) ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Եվգենի Բուլավկոն զանգել է կնոջը կործանումից կես ժամ առաջ։ Վերջին խոսակցության բովանդակությունը բացահայտել է «МК: срочные новости» Telegram ալիքը։
SSJ 100-ի օդաչուի կինը նրա հետ խոսել է հունիսի 12-ին, ժամը 14:29-ին: Բուլավկոն պատմել է նրան, որ գտնվում է ինքնաթիռում և պատրաստվում է թռիչքի։
Նշվում է, որ վատ կանխազգացումներ և բողոքներ օդանավի վերաբերյալ նա չի ունեցել: Ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ օդանավն ընկել է:
Հուլիսի 12-ին Մոսկվայի մարզում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը զոհվել են։
«Известия»-ի հաղորդմամբ, Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կոլոմնայի շրջանում։