կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 23:54
Հասարակություն

Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը

Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը

Ռուսաստանի Դաշնության  Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում,  տեղի է ունեցել ավտովթար։

 
308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։
 
Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է  Երևան-Տվեր ուղղությունը: 
 
Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի  մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։
 
Նրանց հաղորդմամբ՝ վիրավորները ստացել են առաջին բուժօգնություն։ 
 
Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը  բեռնատարի վարորդն է։
 
Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:
 
Վթարի պատճառներն ու  մյուս մանրամասները ճշտվում են։ 
 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն