կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-07 04:39
Տնտեսական

Գազամուղի վթարված հատվածը վերականգնվել է

Գազամուղի վթարված հատվածը վերականգնվել է
Այսօր կեսօրին ամբողջ ծավալով վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը: Այն օրական կազմում է 5,5-6 մլն խմ գազ: «Հայռուսգազարդից» տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խմ:

 

Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը` հանրապետությունում անխափան գազամատակարարումն ապահովվել է ներքին պահուստների հաշվին: