|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վայոց ձորում «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատարի շրջվելու հետևանքով մահացել է Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը: Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ պայմանագրային զինծառայող Հուսիկ Ստեփանյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` մեքենան ձորն է գլորվել է դիմացի մեքենայից խույս տալու պատճառով:
Մեր տեղեկություններով` երկուսն էլ Վայքի զորամասի զինծառայողներ են:
Ինչպես արդեն հայտնել էինք, վթարը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին: