Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ ու համակարգում իրականացվող օպտիմալացման համատեքստում մարզերում ու տարբեր բնակավայրերում կրճատվում են անձնագրային բաժինները։
Անձնագրային ծառայությունների օպտիմալացման գործընթացը հասել է Կոտայքի մարզ: Տևական ժամանակ է Չարենցավանի անձնագրային բաժանմունքը փակ է, ինչի հետևանքով Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներն իրենց անձնագրային խնդիրները լուծելու համար ստիպված պետք է գնան Հրազդան: Խնդրով պայմանավորված չարենցավանցիներն ու հարակից գյուղերի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում․ մինչ այդ դիմել են Չարենցավանի քաղաքապետարան, ավագանու անդամներին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել՝ որոշումը չեղարկելու համար։ Քաղաքի ավագանու նիստում ավագանու անդամները նախ բանավոր քննարկել են հարցը, ապա գրավոր դիմում ներկայացրել ՆԳՆ` որոշումը չեղարկելու համար, սակայն նախարարը մերժել է դիմումը։
Մանրամասն՝ տեսանյութում։