Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ ու համակարգում իրականացվող օպտիմալացման համատեքստում մարզերում ու տարբեր բնակավայրերում կրճատվում են անձնագրային բաժինները։
Անձնագրային ծառայությունների օպտիմալացման գործընթացը հասել է Կոտայքի մարզ: Տևական ժամանակ է Չարենցավանի անձնագրային բաժանմունքը փակ է, ինչի հետևանքով Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներն իրենց անձնագրային խնդիրները լուծելու համար ստիպված պետք է գնան Հրազդան:
Չարենցավանցիներն այսօր կառավարության շենքի դիմաց էին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում։ Նրանք պնդում են, որ 40 հազար բնակչություն ունեցող քաղաքի անձնագրայինը տեղափոխելը Հրազդան ոչ միայն անհարամարություններ է պատճառում բնակիչներին, այլ նաև խառնաշփոթ է առաջացնում հենց անձնագրայինում:
«Մեզ այստեղ է բերել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հունվարի 12-ի հրամանը, որով անձնագրային բաժինները օպտիմալացվել և միացվել են իրար: Ամբողջ անձնագրային բաժիններում խառնաշփոթ են: Չարենցավանի բաժինը տեղափոխվել է Հրազդան, որն առաջացրել է 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված Չարենցավան համայնքի բնակիչների զայրույթը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը:
Նա նշեց, որ 8,000-ից ավելի ստորագրությամբ նամակ են մուտք արել կառավարություն՝ վարչապետին խնդրելով, որ ետ վերադարձնեն անձնագրային բաժանմունքը, մեկ նամակն էլ հանձնելու են ոստիկանություն:
«Անձնագրայինը Հրազդան տեղափոխելուց հետո 130 հազար բնակչությանը՝ Հրազդանից, Չարենցավանից ու Ծաղկաձորից, սպասարկում է մի փոքրիկ 140 քմ տարածք: Առավոտը ժամը վեցից գոյանում են հերթեր, ահավոր վիճակ է ստեղծվում, գնալ գալը նույնպես խնդիր է: Հազարավոր քաղաքացիներ խնդիր ունեն անձնագրային և ամեն անգամ Հրազդան հասնելը նաև լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում, մարդիկ ինչի՞ համար պետք է մի քանի անգամ գնան Հրազդան ու ավելորդ բեռի տակ ընկնեն»,- նշեց նա: