կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 12:17
Արցախ

Այս հետապնդումները շարունակական բնույթ են կրելու․ Միհրդատ Մադաթյան

Համոզված եմ, որ խափանման միջոցը չի փոխվի, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի ձևակերպման՝ դատավորների մեջ կան շնաբարո դուրսպրծուկներ, ովքեր կատարում են բացառապես իր հրահանգները։ Վերաքննիչ դատարանի մոտ ի աջակցություն Առուշ Առուշանյանին բողոքի ակցիայի ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Ավելին ասեմ՝ ակնկալիք ունեմ, որ մոտ պագայում Աշոտ Մինասյանին էլ կրկին ապօրինի կձերբակալեն, քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում Առուշանյանի, Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, Քաջարանի քաղաքապետի, սա շարունակական բնույթ է կրելու։ Նիկոլ Փաշինյանը կառչած է իր աթոռին և ամեն կերպ փորձելու է այլախոհներին ձերբակալել, մեկուսացնել, որպեսզի իր դիկտատուրան ավելի ամրապնդվի»։