կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 18:07
Մշակույթ

Հեղափոխությանը նվիրված ցուցադրությունը մշտական բնույթ չի կրելու. մշակույթի նախարար

Հեղափոխությանը նվիրված ցուցադրությունը մշտական բնույթ չի կրելու. մշակույթի նախարար

Հեղափոխությանը նվիրված ցուցասրահը ժամանակավոր է՝ այն կգործի 1 կամ 2 ամիս: Այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ ցուցադրությունը չի կրելու մշտական բնույթ, իսկ տևողությունը կախված կլինի այցելուների քանակից:

«Ցուցասրահ ունենալու գաղափարը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս փուլում Հայաստանի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը, հատկապես՝ Սփյուռքի կողմից՝ Թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած գործընթացներից ելնելով: Մեծ է հետաքրքրությունը ոչ միայն հայերի, այլև օտարազգիների և շատերին Հայաստան է բերում այս նոր իրողությունը: Ցուցահանդեսի նտապակն է՝ ժամանակավորապես ունենալ այն օղակը, որն իրենց հաղորդակից կդարձնի այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Պատմության թանգարանում կգործի ցուցասրահը՝ նախարարը պատասխանեց, թե իսկ ինչու ոչ այնտեղ.«Այնտեղ տեղի են ունենում ժամանակավոր նման ցուցադրություններ»:  

Հիշեցնենք, որ նախարարի ֆեյսբուքյան գրառումը, որ շուտով ցուցասրահ է հատկացվելու հեղափոխությանը նվիրված, բուռն արձագանքի էր արժանացել և շատերն էին նշում, որ շուտ է նման պատկերասրահ ունենալ: