կարևոր
2965 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-15 15:23
Հասարակություն

Ճանաչենք ու սիրենք մեր Հայրենիքը․ մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը

Համազգայինի Երևանի գրասենյակը տեղեկացնում է, որ այս տարի «Համազգայինի» կարևորագույն ծրագրերից համահայկական ուսանողական հավաքը /ֆորումը/ մեկնարկել է հուլիսի 13-ին։ Աշխահի տարբեր երկրներից երիտասարդները հավաքվել էին Հայրենիքում ևս մեկ անգամ համոզվելու, որ իրեց ինքնությունն ավելի խորությամբ ճանաչելու միակ ձևը Հայաստանը ճանաչելն է։ Հավաքի մասնակիցներին ողջունեցին Համազգայինի Կենտրոնական Վարչության անդամները։ Ֆորումի կարևորության մասին խոսեց Կենտրոնական Վարչության կողմից Ֆորումի ներկայացուցիչ Ընկեր Արա Գևորգյանը։ Հավաքի հանդիսավոր բացումը եզրափակվեց «Նուբար» ազգագրական երգ ու պարի համույթի գեղեցիկ կատարումներով։ Ճանաչենք ու սիրենք մեր Հայրենիքը։