կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 22:40
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Ադրբեջանին սիրենք, թե չսիրենք

ԱՌԱՎՈՏ. Ադրբեջանին սիրենք, թե չսիրենք

«Իմ պատկերացմամբ` ամենակարեւոր զարգացումը, որ պատահել է վերջերս, այն է, որ տեսնում ենք, թե քանի ընտանիք է ամեն օր հայտարարում, որ իր տատը կամ պապը հայ է: Այս մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել, գրքեր են տպագրվել եւ այլն: Այսպես բացահայտվում է ողջ հիշողությունը: Նախորդ տարի Ստամբուլի հայկական ճարտարապետությանը նվիրված մեծ ցուցահանդես բացվեց Ստամբուլում, շատերը զարմանքով ընդունեցին, որ տասնիններորդ դարի Ստամբուլի ճարտարապետական շենքերի մեծ մասը հայ ճարտարապետների ձեռքի աշխատանքն է: Այս փոփոխությունները կարեւոր են, եւ այս համատեքստում արձանագրություններն ինձ համար երկրորդական նշանակություն ունեն, որովհետեւ սահմանն այսօր կարող է բացվել, վաղը նորից կարող ենք փակել: Այստեղ հայերին ատելու եւ ադրբեջանցիներին սիրելու խնդիրը չէ. սա կոչվում է իրական քաղաքականություն, որտեղ մեծ դեր են խաղում գազը, նավթը եւ այլ հանգամանքներ: Թուրքիան առաջիկա տարիներին հավակնում է դառնալ էներգետիկ միջանցք Եւրոպայի համար: Եւ այս տեսանկյունից մեզ համար Ադրբեջանի հետ համագործակցությունը շատ կարեւոր է, եւ Ադրբեջանն իր կշիռն ու դերն ունենալու է հայ-թուրքական հարաբերություններում: Ուզենք, թե չուզենք` սա պետք է հաշվի առնենք»,-«Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել է CNN-ի թուրքական ծառայության խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների չստորագրումը ղարաբաղյան հարցի հետ կապելուն` նա հայտարարեց.«Թուրքիայի դիրքորոշումն այս պարագայում պարզ է` Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի լուծելու հետեւյալ կերպ` ազատել յոթ շրջաններից առնվազն մեկը: Թուրքերի մաքսիմալ պահանջն էր ԼՂ-ի հարցի լուծումը, բայց մենք սկսեցինք մինիմումով` բարի կամքի դրսեւորումով, եւ նույնը Ամերիկայի եւ Ռուսաստանի պահանջն էր: Այս հարցը համալիր է, սա ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Մինսկի խմբի սեղանին է դրված, իսկ Ռուսաստանը Թուրքիային խոստացել էր հարցն այս կերպ զարգացնել»: