Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ. ԱԺ հատուկ նիտսում «Ելք» խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին, ով կոչ էր արել սիրել միմյանց: «Պարո'ն Աշոտյան, ձեզ ո՞նց կարելի ա սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ սիրենք»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ Հայաստանը 30 տարվա երկիր է, բայց ցերեկային չվերթ դեպի Եվրոպա չկա: «Խոսում եք տուրիզմի զարգացման մասին: Պարո'ն Սարգսյան, ինչո՞ւ ցերեկային չվերթ դեպի Եվրոպա չկա»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Պարո'ն Աշոտյան, Պերիկլեսից եք խոսում: Ձեր կուսակցությունում նենց մարդիկ կան, որ գյուղի հրապարակն իրենց անունով են կոչել, ի՞նչ Պերիկլես»:
Մարուքյանը պատասխանեց նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի` Ֆարմանյանին, ով ասել էր, թե Մարուքյանը Վանաձորի սրճարանից է ընտրվել պատգամավոր: «Ֆարմանյանն ասաց, որ Մարուքյանը, Վանաձորում նստած, պատգամավոր ընտրվեց: Ես 30 տարեկանում առանց որևէ մեկի աջակցության Վանաձորից պատգամավոր եմ ընտրվել, բա ո՞ւր է ձեր սիրած ու ձեր կողմից սատարված Դալլաքյանը, ես նրան եմ հաղթել, ինչո՞ւ հիմա չկա: Դուք էլ Մասիվից եք ընտրվել, եթե չլիներ պետական աջակցություն, կընտրվեի՞ք: Դուք Մասիվի սրճարաններում չեք էլ եղել, դուք թանկանոց սրճարաններում եք եղել, օրինակ` «Մարիո»-ում»,- ասաց նա:
Մարուքյանը նշե, թե իրենց ասում են` պատեհ չէ այս ամբիոնից նման ելույթներ ունենալ, բայց, ըստ նրա, պատեհն այն չէ, որ այս ամբիոնից հայտարարվում է, թե Հայաստանը պառլամենտական երկիր է: «Որտե՞ղ կա նման պառլամենտական երկիր, որի ուժային կառույցները վարչապետին ենթարկվեն»,- ասաց նա, ապա հարցրեց` ի՞նչ պրոբլեմներ են լուծվել այս տարիների ընթացքում. «Ասում եք` ՀՆԱ-ն աճել է, մարդիկ բանկերում փող են դրել, բա ինչի՞ է ամեն ինչ էսքան վատ: Մենք ատելություն չենք տարածում, մենք ասել ենք, որ ստեղծել եք ֆեյք համակարգ, լուրջ փոփոխություններ են պետք, և եթե չարվի, մնալու ենք` «տեսաք պարոն Սարգսյանն ինչպես պատասխանեց էդմոնին, տեղը դրեց» մակարդակի վրա»:
Նա խոսեց այն հայտարարությունների մասին, թե Հայաստանում խոսքի ազատություն կա: «Ինչո՞ւ եք լրագրողներից խուսափում, պարո'ն Սարգսյան, ինչո՞ւ եք փակել կառավարության նիստերը, ի՞նչ խոսքի ազատություն, խոսքի ազատությունն էլ ո՞րն է: Երկիրը հենց այս պահին հանդարտ չէ, բոլորն են մեղավոր այդ վիճակի համար, և բոլորս պետք է գտնենք հանգուցալուծումը, չի կարելի այս դահլիճում կազմակերպել լսումներ հաջորդ զոհերի մասին: Մենք Ձեզ դեմ ենք քվեարկելու, մենք դեմ ենք Ձեր երրորդ պաշտոնավարմանը»,- եզրափակեց ելույթը Մարուքյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ տեղից հայտարարեց, որ իրենց համար նորություն չէր, որ դեմ են քվեարկելու: