կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 16:10
Հասարակություն

Մեկնարկել է «Համազգայինի» 22-րդ ուսանողական ֆորումը

Մեկնարկել է «Համազգայինի»  22-րդ ուսանողական ֆորումը

Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը  Համազգայինի ավանդական ծրագրերից է։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու  մշակութային ժառանգությանը  հաղորդակից դարձնելու, ազգային հանձնառություններ ներարկելու ձեռնարկ է։

Այս տարի  «Համազգայինի»  ուսանողական ֆորումը տեղի է ունենալու հուլիսի 16-ից հուլիսի 30-ը։ Ֆորումին  իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի ութ գաղթօջախներ (ԱՄՆ, Լիբանան, Սիրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Ռուսաստան, Կիպրոս, Վրաստան) ներկայացնող շուրջ  24 հայ երիտասարդներ, ինչպես նաև մասնակիցներ Հայաստանից և Արցախից։

 Ծրագրի 15 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ։

Համահավաքի օրերին Սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն Երևանի պետական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կլսեն դասախոսություններ «Ազգային նվագարաններ», «Հայ համայնքներ», «Ո՞վ  է  հայը»,  «Հայկական գեղանկարչություն» և այլ թեմաներով։

Ֆորումը եռօրյա ծրագրով կայցելի նաև  Արցախ, կհյուրընկալվի Ազգային ժողովում, կլինի  Ազգային բանակի զորամասում։