կարևոր
4765 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 17:40
Հասարակություն

«Պոռնիկ, լիրբ, պատվեր կատարող»․ նման խոսույթն անթույլատրելի է․ ՔՊ-ական-ը լրագրողից ներողություն կխնդրի

Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանին ու Հռիփսիմե Ջեբեջյանին սուր հարցեր տալու համար սոցիալական ցանցերում պիտակավորեցին, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրեցին։ Լրագրողները դիմել են դատարան հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։
 

«Դրանից հետո մենք սկսեցինք դատական գործընթացներ, վիրավորնքի հետ կապված քաղհայցեր ներկայացրեցինք։ Մինչ օրս նման հայցեր չեն եղել, լրագրողները հանդուրժել են իրենց հասցեին վիրավորանքները, զրպարտանքները։ Անհանդուրժելի էր այլևս լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, մենք որոշեցինք նախադեպ ստեղծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։


Նա նշեց՝ լրագրողներին հաճախ են մեղադրում պատվերով նյութեր գրելու համար, իսկ այդ ասուլիսից հետո բառապաշարն ավելի անթույլատրելի էր դարձել, կին լրագրողներին անվանել էին «պոռնիկ», «լիրբ», գրել էին՝ «ոնց կգցեի քեզ քացուս տակ» և նման այլ արտահայտություններ։

«Այսօր պետք է ասեմ, որ երկու գործով՝ Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի ու Խաժակ Թանանյանի, որոնք երկուսն էլ իշխանական աջակիցներ են,  մենք հաղթել ենք, արդար դատավճիռ է կայացվել։ Սրանք նաև նախադեպային են»,-ասաց նա ու մանրամասնեց, որ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով դատավոր Նոնա Գալստյանը մասնակի է բավարարել պահանջը՝ որոշում կայացնելով, որ Դիանա Մարտիրոսյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 70 հզ դրամ պահանջվող 400 հազարի փոխարեն, իսկ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն ամբողջությամբ բավարարել է հացը. Թանանյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 400 հզ դրամ։
 

Մանրամասն՝ տեսանյութում։