Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան Ղարաբաղում զինված հակամարտության նախաձեռնողներից մեկն է, բայց այս քաղաքականությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ Անկարայի համար: Այս մասին Vesti FM ռադիոկայանի եթերում ասել է ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին:
Ավելի վաղ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում նրանք հակամարտության կողմերին կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ի պատասխան դրան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ այլ երկրների միջամտությունն ընթացիկ իրադարձություններին անընդունելի է:
Սատանովսկիի կարծիքով` Էրդողանը խառնվել է այս արկածախնդրությանը ոչ միայն տարածաշրջանում վերահսկողություն հաստատելու համար, այլ նաև սիրիական Իդլիբում փետրվարյան անհաջող գործողության պատճառով, երբ Թուրքիայի ղեկավարը ստիպված էր աջակցություն խնդրել Վլադիմիր Պուտինից:
Փորձագետը չի կասկածում, որ Կրեմլը վճռականորեն կպատասխանի Անկարային «աննախադեպ» լկտիության համար:
«Նախագահը, պաշտպանության նախարարությունը, անվտանգության խորհուրդը և գլխավոր շտաբի պետը արժանի պատասխան կպատրաստեն Էրդողանի համար», - ասել է Սատանովսկին:
Նա հավելել է, որ հետխորհրդային տարածքում ռազմական գործողությունների բռնկումը կարող է կրկին հանգեցնել Պուտինի ու Էրդողանի հանդիպմանը, որի ժամանակ Թուրքիայի նախագահը ստիպված կլինի ներողություն խնդրել: