կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 13:15
Տարածաշրջան

Եթե պետությունը պատիվ ունի, ներողություն կխնդրի, հակառակ դեպքում՝ ներողության կարիք էլ չունենք. Ռաքել Դինք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե պետությունը պատիվ ունի, ներողություն կխնդրի, հակառակ դեպքում՝ ներողության կարիք էլ չունենք. Ռաքել Դինք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռաքել Դինքը ելույթ է ունեցել Թուրքիայի հայկական որբանոցում:


«Բոլորդ բարով եք եկել: Այս ցավալի վայրում միասին լինելը ուժ և հույս է տալիս մեզ: Բոլորիդ այստեղ գտնվելը՝ «ես այս դատի մի մասնիկն եմ» ասել է: Գիտեմ, որ շնորհակալություն չեք ակնկալում մեզանից, սակայն շնորհակալություն ենք հայտնում, որ եկել եք»,- ասել է նա:

 

Ելույթի ընթացքում ներկաները վանկարկել են` «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», որից հետո Ռաքելը դարձյալ շարունակել է խոսքը. «Ինչպես գիտեք՝ Աստված ասում է՝ սատանան գալիս է՝ գողանալու, բռնազավթելու և սպանելու: Դե, այս երեք բառերից դուք հասկացեք... Այս ճամբարի ամեն մի անկյունում՝ մեր՝ երեխաներիս, անմոռանալի հիշատակները կան: Մենք ուզում ենք, որ այս հիշատակների նկատմամբ հարգանք ցուցաբերվի: Մենք ուզում ենք, որ նկատեն այս հիշողությունները, աշխատանքն ու ոչնչից ստեղծվածը: Ցավալի է, որ տուժողն է միշտ իրենը փորձում ապացուցել: Սա իսկապես ցավալի իրավիճակ է, սակայն, միաժամանակ, փառք ենք տալիս՝ կանք և այստեղ ենք: Կցանկանայի այս ճամբարի պատմությունը դարձյալ պատմել ձեզ:

 

1962 թվականին Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցին այն գնել է երեխաների համար: Ամեն ինչ պետության թույլատվությամբ է կառուցվել այստեղ՝ շինարարություն, սեփականության վկայական, էլեկտրականություն, ջրի խողովակներ անցկացնել... Այս ամենը ո՞վ կանի ինքնագլուխ: Պետությունն այս գործողությունների որևէ մի փուլում չկարողացա՞վ ասել, որ գույք գնելու իրավունք չունենք:  70-ականներին, ես այսպես եմ ասում՝ հավաքվել են ու մտածել` ի՞նչ անենք, որ նրանց ձեռքից խլենք այս գույքը: 1936 կալվածագրերի ցանկը բացեցին, փորփրեցին ու ասացին` դրա համաձայն` դուք այս գույքը գնելու իրավունք չունեք: Այո, այն ժամանակ չկար, քանի որ գնվել է 1962-ին և օգտագործվել մինչև 1987 թվականը՝ որպես երեխաների ճամբար: Երեխաներն այստեղ շատ աշխատանք ունեն արած: Այս ճանապարհի վրա ես աշխատանք ունեմ՝ քար և ավազ եմ կրել: Մենք այստեղ մեծացողների համար մեծ պայքար ենք մղել` այն կանգուն պահելու համար: Իրենք իրենց հորինում, որոշում են կայացնում, ասում՝ սա ձերը չէ: Լավ, մենք սա գնել ենք, աշխատել, ապրել ենք այստեղ: Մեզանից վերցրեցիք, գոնե լավ նպատակով օգտագործեք՝ ծերերի, երեխաների, հաշմանդամների և շատ այլ բաների համար հարմար վայր է սա: Ոչ, գնեցին սա, ու բոլորդ էլ գիտեք՝ ինչ արեցին՝ նվիրեցին հին տիրոջը: Հիմա ինքն ինչ է անում, մտածում է՝ երկնքից ինձ մի ժառանգություն ընկավ, շտապ վաճառեց: Նոր տերը՝ նույնպես: Ինչքա~ն տերեր է փոխել այս ճամբարը: Արդյունքում` այս ամենը ո՞ւմ գործն է՝ պետության: Այս ամոթը պետությունը պետք է մաքրի: Ինչպես մեզ ասաց, որ սա ձերը չէ, այնպես էլ հիմա պետք է ասի՝ սա ձերն է: Եթե պատիվ ունի ներողություն խնդրելու, կխնդրի, հակառակ դեպքում՝ իր գործն է, մենք ներողության կարիք  էլ չունենք: Սակայն այստեղի պատմությունը չպետք է այսպես ավարտվի, դրա համար էլ բոլորս այստեղ ենք՝ ձեռք ձեռքի: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում»:

 

Դինքն այնուհետև հիշում է ճամբարի բացման արարողությունը, որը տեղի է ունեցել հայկական երգերի ներքո: Ներկայացնելով «Ծիծեռնակ» երգի բովանդակությունը` Ռաքելն սկսում է երգել.

 

«Ծիծեռնակը բույն կը շինե,

Եվ’ կը շինե, և’ կերգե:

Բույն կը շինե՝ ամեն մեկ ճյուղ կպցնելով,

Իր հին բույնը հիշելով»:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի

#KampArmen Rakel Dink'in konuşması

Posted by Kamp Armen Yıkılmasın on Saturday, 9 May 2015

Թուզլայի հայկական որբանոցի մասին Ռաքել Դինքի հոդվածն՝ այստեղ: