կարևոր
3445 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-05 18:28
Աշխարհ

ՌԴ-ում կազմում են քաղաքացիների սոցիալական ռեյթինգը եւ գնահատում նրանց օգտակարությունը

ՌԴ-ում կազմում են քաղաքացիների սոցիալական ռեյթինգը եւ գնահատում նրանց օգտակարությունը

Ռուսաստանում սկսել է գործել քաղաքացիների սոցիալական ռեյթինգի համակարգը, որը գնահատելու է մարդու օգտակարությունը պետության համար, ինչպես նաեւ նրա անձնական հեռանկարները։ «Մենք» սոցիալական սքորինգի նախագիծը մշակել է Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանը, տեղեկացնում է «Вести образования»-ն։

Ներկա պահին ծրագրին մասնակցությունը կրում է կամավոր բնույթ։ Իր ընթացիկ սոցիալական կարգավիճակի գնահատականը ստանալու համար անհրաժեշտ է հարցաթերթիկ ունենալ։ Ինչպես նշել է Sota թելեգրամ-ալիքը, հարցաթերթիկում մտնում են հարցեր կրթության, երեխաների, եկամուների աղբյուրների, արտոնությունների, հավատարմագրված լինելու, դատվածության, սոցցանցերի առկայության, հանրային կյանքին մասնակցության, պետական պարգեւների, լեզուների իմացության, սպորտին, առողջ ապրելակերպին հավատարմության եւ այլնի մասին։

Հարցումն անցնելուց հետո համակարգը տալիս է սքորինգ, որը կազմված է երկու բաղադրիչից. առաջին՝ մարդու սոցիալական կարգավիճակը կամ նրա «վաստակը» ընթացիկ պահին, երկրորդ՝ նրա սոցիալական մակարդակը, այսինքն՝ նրա «հեռանկարների» թվայնացումը պետության տեսակետից։ Օրինակ, սքորինգ-կոդը կարող է լինել 47-29։ Խորհուրդների համար, թե ինչպես կարելի է բարելավել սոցիալական ռեյթինգը, պլատֆորմը խնդրում է վճարել։