|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը մեկ անձից 50 միլիոն 400 հազար դրամի գնում է իրականացրել. գրում է 168․am-ը։
Գնումն իրականացվել է «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը Սոցիալական ապահովության ծառայությանը կմատուցի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։
Ընկերությունը պայմանագրով պարտավորվել է իրականացնել կենսաթոշակային հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի, նրա ենթահամակարգերի՝ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, Մայրության նպաստ, խնամքի նպաստ, աշխատանքային գրքույկներ, Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կենսաթոշակառուների հաշվառման միասնական համակարգի և Արցախի պաշտպանության բանակի հետագա արտադրական շահագործումն ու լրամշակումը. Այսինքն՝ ստեղծվելու է մեկ միասնական հարթակ։
Փորձեցինք պարզել, թե քանի՞ աշխատակից ունեցող ընկերության հետ է Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած նախարարության ստորաբաժանումը՝ Սոցիալական ապահովության սպասարկման ծառայությունը, կնքել 50 միլիոն դրամ արժեցող պայմանագիր։
Պարզվեց, որ այս ընկերությունից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին որպես պարտադիր վճար յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 1000 դրամ՝ այսինքն՝ մեկ աշխատակցի համար, և այդ մեկ աշխատակիցն էլ տնօրեն Գագիկ Ալեքսանյանն է։