կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 12:40
Քաղաքական

ԱԺ-ում կքննարկվի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

ԱԺ-ում կքննարկվի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:

Լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ նախագծով առաջարկվում է այն զինծառայողների մասով, ովքեր բնակվում են ծառայողական բնակարաններում կամ հատկացված հատուցումների շրջանակներում վարձակալած բնակարաններում, ընտանիքի անդամների մահվան դեպքում այսօր սահմանված դրամական միանվագ հատուցումը նաև վճարել այն զինծառայողներին, ովքեր համատեղ չեն բնակվում իրենց ծնողների հետ:

«Ներկայումս օրենքում նախատեսված դրույթը վերաբերում է համատեղ հաշվառված բնակվող ծնողների և զինծառայողների հատուցման վճարին»,- ասաց նախարարը: