կարևոր
3268 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 17:47
Քաղաքական

ԱՄՆ-ը Թուրքիային կտրամադրի արդիականցված Ֆ-16 ինքնաթիռներ․ հետեւանքները

ԱՄՆ-ը Թուրքիային կտրամադրի արդիականցված Ֆ-16 ինքնաթիռներ․ հետեւանքները

Թուրքիան ԱՄՆ-ից պատվիրել է «բլոկ 70» նորագույն մոդիֆիկացիայով 120 Ֆ-16 ինքնաթիռ։ Երկրի ռազմաօդային ուժերը կստանան 40 նոր ինքնաթիռ եւ հին մոդելների արդիականացման 80 հավաքածու մինչեւ համապատասխան մակարդակ: Գործարքի արժեքը գնահատվում է 23 մլրդ դոլար։ Նախկինում ԱՄՆ-ն Անկարային արդիականացված F-16 կործանիչների մատակարարումները կապում էր Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումների, Արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի հետ հարաբերությունների խնդիրների, ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի հաստատման հետ։ Հիմա ստացվում՝ այդ խնդիրները վերացված են, եւ սկսվում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արդյո՞ք դա այդպես է: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Այդ գործարքն, իհարկե, ունի իր հիմքը։ Մի կողմից, թվում է, թե Էրդողանի քաղաքական-դիվանագիտական մանեւրումը տվել է իր պտուղները։ Նա հասավ նրան, որ թուրքական F-16 բազմաթիրախային կործանիչների նավատորմը, որը բաղկացած է 200 ինքնաթիռներից, որոնցից 80-ը համարվում են անհույս հնացած, կարդիականացվի եւ կհամալրվի վերջին մոդիֆիկացիաների 120 կողմերով։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը միաժամանակ Հունաստանին կմատակարարի F-35 ինքնաթիռներ՝ տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով։ Բայց դա ավելի շատ ներքին ՆԱՏՕ-ի պատմություն է», - նշում է Տարասովը։

ԱՄՆ-ը հանել է Թուրքիային F - 16 ինքնաթիռների մատակարարումների էմբարգոն այլ նկատառումներով՝ նկատի ունենալով նախեւառաջ Մերձավոր Արեւելքում եւ Սեւ ծովի ավազանում ճգնաժամերի աճը՝ որպես ՆԱՏՕ-ի հանգուցային անդամ ՆԱՏՕ-ի մյուս անդամների՝ Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ օդային պարեկության, օպերատիվ տեղեկատվույթան եւ հետախուզական տվյալների փոխանակման հարցերում հարաբերությունների բարդույթին հնարավոր միացման հեռանկարով, ասում է քաղաքագետը։

Բացի այդ, Անկարային ձգտում են ավելի ամուր կապել Այլանսին, որպեսզի նեղացնեն եվրասիական դաշինքներ մտնելու նրա հնարավորությունները։ Ի դեպ, դա բացահայտորեն քննարկվել է Պետդեպարտամենտի պատասխանում մի խումբ կոնգրեսականների խնդրանքին, որտեղ նշվել է՝ «գոյություն ունեն ՆԱՏՕ-ի կենսական երկարաժամկետ շահեր Այլանսի միասնության եւ ներուժի առումով, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերն ազգային անվտանգության, տնտեսության եւ առեւտրի առումով, որոնք ամրապնդվում են պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համապատասխան առեւտրային կապերով», նշել է փորձագետը:

«Դրանից հետեւում է, որ Վաշինգտոնը Անկարայի հետ հարաբերությունների ջերմացման ուղեգիծ է վերցրել տնտեսության ոլորտում փոխգործակցության միացմամբ, որպեսզի նրան պահի ազդեցության իր ուղեծրում։ 2022 թ-ին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 42 միլիարդ դոլարի։ Հնարավոր է՝ առաջիկա տարիներին այն կշարունակի աճել, դրան գումարած Անկարայի մտադրությունները՝ ուժեղացնել Արեւմուտքի հետ ընդհանուր տնտեսական տարածքում ինտեգրման քաղաքականությունը։ Այլ կերպ ասած՝ Էրդողանի մարտավարության գլխավոր իմաստն այն է, որ առավելագույնս օգտվի ազգային շահերից ուժի համաշխարհային գլխավոր կենտրոնների ռեսուրսները՝ միաժամանակ փորձելով արտաքին քաղաքականության հարցերում ավելի անկախ կուրս դրսեւորել։ Այդ պատճառով Անկարան չի գնացել եւ չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններում կամուրջներ այրելու», - եզրափակում է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի