|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ընթացակարգի մեկնարկի մասին։
«F-16-ի ձեռք բերման տեխնիկական աշխատանքները սկսվել են, մենք հետևում ենք այդ գործընթացին: Թուրքիայի ուժեղացումը նշանակում է նաև ՆԱՏՕ-ի հզորացում»,- նրա խոսքն է մեջբերում Anadolu-ն։
ԱՄՆ-ը, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո, հրաժարվել է 2019 թվականին այս երկրին հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ մատակարարել։ Սակայն դա տվել է հակառակ արդյունքը՝ վերջերս պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Անկարան դիտարկում է Մոսկվայից նոր սերնդի ինքնաթիռներ գնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ հանրապետությունը դեռ պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան համաձայնության չգա Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում։