|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրազան անընդունելի է համարում դեպի Ստեփանակերտ թռչող հայկական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ ադրբեջանական սպառնալիքները. տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը:
«Թեեւ կողմերից յուրաքանչյուրն իրեն ճիշտ է համարում, ամեն դեպքում ինքնաթիռներ ոչնչացնելն անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է դեսպանը` հավելելով, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս այն բանի օգտին, որ բոլոր հարցերը լուծվեն բանակցությունների միջոցով:
Ավելին, Բրայզան հիշեցրել է, որ ներկայումս Բաքու-Նախիջեւան չվերթն իրականացվում է Հայաստանի օդային տարածքով, եւ հայերը ինքնաթիռներ կործանելու մասին հայտարարություններ չեն անում: