կարևոր
3373 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 22:20
Հասարակություն

Իշխանության համար կա երկու արժեք՝ փող և փոր․ Խաչիկ Գալստյան

Իշխանության համար կա երկու արժեք՝ փող և փոր․ Խաչիկ Գալստյան

Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար անընդունելի է իշխանությունների վարած ազգուրացման, արցախուրացման, միակողմանի զիջումների, պարտվողական, անողնաշար քաղաքականությունը: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

Նա հիշեցրեց Ալիևի նվաստացնող խոսքերն ու Փաշինյանի լռությունը։

«Երբ հարևան պետության ղեկավարը նվաստացնում է ՀՀ-ն ներկայացնող մարդու որդուն, ոչ մի ձայն, ոչ մի պատասխան չի լսվում։ Ես հիշում եմ, երբ Սրբազանը Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ դիմեց ասելով, որ տղա եղեք, դուխ ունեցեք, վեր կացեք և պատասխանեք, չէ որ դա միայն ձեզ չի վերաբերվում։ Ալիևն այդ վիրավորնքներն ուղղում է նաև հայ ժողովրդին։ Բայց ինչ ակնկալես մեկից, ում համար Արցախը ոչ մի արժեք չունի, ինչ սպասես մի անձնավորությունից, որը գենետիկ ատելություն է տածում հայ ժողովրդի նկատմամբ, ում համար Կառավարության արտաքին գերատեսչության կայքում ջնջված է մի ողջ սերնդի հերոսական դարաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությունը»,- ասաց նա։

Գալստյանը նշեց, որ նրանից սպաելիք և պահանջ չկա, բայց հեռացնել պարտավոր ենք։

«Նրանց համար կա ֆիքսած երկու արժեք՝ փող և փոր։ Արագ հարստանում են, քանի որ  չեն հասցնի իրականացնել իրենց մանկական երազանքները և  արագ փորակալում են, քանի որ այդտեղ էլ ի ցույց են դնում որկրամոլության տենդը, որն իրենց մեջ դրված է»,- նշեց նա։

Գալստյանն ասաց, որ հայ ժողովրդի իրական քաղաքական օրակարգերից մեկը շարունակում է մնալ հարևան պետության՝ Ադրբեջանի, ռազմատենչ, օր օրի ահագնացող քարոզչությունը։

«Ադրբեջանի ղեկավարն օգտվելով այս իշխանությունների թուլությունից՝ մարսելով Արցախի հայաթափումը, մարսելով օրը ցերեկով, 21-րդ դարում էթնիկական զտման և էկոցիդի աղաղակող դեպքերը , այժմն անցնում են նորանոր պահանջների առաջ քաշման։Հաջորդ արարի մասին անոնսն արված է, որովհետև Կիրանցից ու Ոսկեպարից հետո մեզ ավելի ցավագին զիջումներ են պարտադրվելու։ Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի այսպես կոչված՝ անկլավների հանձնումն է հենց այս պահին դրանց սեղանին դրված, բայց նույնիսկ սրանով չի ավարտվելու։ Ադրբեջանը պաշտոնական քարոզչության է հասցրել «Աևմտյան Ադրբեջան» հայեցակարգը»,- շեշտեց նա։