Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր պրոբլեմն առողջապահական համակարգից դուրս է՝ բիսեդկաներում է, թաղերում է, տներում է, այգիներում է՝ ըստ Yerkir.am-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի հատուկ նիստում՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին։
«Ես այսօր առավոտյան գործի եմ գալիս, մեքենայի պատուհանից նայում եմ, Պռոշյան փողոցի վրա երեք 40-50 տարեկան տղամարդ, համարյա փոր փորի տված իրար հետ զրուցում էին դիմակները ծնոտներին դրած: Դիմակը նրանց համար պաշտպանվելու համար չէ, չտուգանվելու համար է: Սա մենք ենք, ենթադրում եմ, որ իմ մեջ էլ այդ վարքագծային կանոնը կա, բացառված է, որ ՀՀ քաղաքացու որևէ լավ հատկանիշ իմ մեջ չլինի, նույնը վերաբերում է նաև վատ հատկանիշին: Եթե այդպես չլիներ, ես չէի վարակվի: Այսինքն, դա ամենավառ ապացույցն է, որ ես հպարտ եմ, որ այդ 15 հազարից մեկն եմ: Ես ինչ ասում եմ, առաջին հերթին ինձ է վերաբերում: Բայց պետք չէ իմ սխալները կրկնել»,-ասաց նա:
Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ իրենք դեռ երեք ամիս առաջ էին առաջարկել, որ, օրինակ, սուպերմարկետներ առանց ձեռնոցի եւ դիմակի մուտքն արգելվի, մինչդեռ դա միայն հիմա է կիրառվում:
Փաշինյանը համոզված է, որ դիմակի դեֆիցիտի պայմաններում դա արդարացի որոշում չէր լինի պարետատան կողմից. «Ինձ մի դեպք են պատմել ու վստահեցրել, որ իրական է: Բանկերից մեկի մոտ մի քաղաքացու ասում են, որ առանց դիմակի չի կարող մտնել: Նա էլ մեկ ուրիշի դիմակն է վերցնում, որ մտնի: Հիմա դիմակի տեղական արտադրանք ունենք: Ի դեպ, լուրեր են պտտվում, թե կառավարության անդամները կան այդ գործում, բայց այդպես չէ»:
Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարությունը չի կողմնորոշվում՝ որքանով հանգստացնել մարդկանց ու որքանով խուճապ տարածել:
«Քանի որ մենք շատ էմոցիոնալ ենք, մեր հանդարտությունն էլ է շատ ծայրահեղ, մեր խուճապն էլ է շատ ծայրահեղ: Այսօր էլ Հայաստանում դեռ կան մարդիկ, որ խոսում են այն մասին, թե այս վարակը սարքած է, բլեֆ է, սուտ է»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17։00-ն և օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստը եթե չառարկի, այն կմնա ուժի մեջ: Նշենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 612–ով։
Մանրամասն՝ տեսանյութում․