կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 20:55
Հասարակություն

Ղեկավարիդ հարցրե՞լ ես՝ ինչու՞ մի փոր հացը գերադասեց եղբոր հիշատակից. ՀՅԴ Երևանի ՔԿ ներկայացուցիչը՝ Անի Խաչատրյանին

Ղեկավարիդ հարցրե՞լ ես՝ ինչու՞ մի փոր հացը գերադասեց եղբոր հիշատակից. ՀՅԴ Երևանի ՔԿ ներկայացուցիչը՝ Անի Խաչատրյանին

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք չեն համագործակցելու ՀՅԴ-ի հետ.

«Ոչ ավել, ոչ պակաս՝ Անի Խաչատրյանը հայտարարում է, որ չեն համագործակցի ՀՅ Դաշնակցության հետ։

Մարդ, ով երեք տարի Երևանի ավագանու անդամ լինելով, հանրության շրջանում ճանաչում ունի «Դավիթ Խաժակյանի և Թեհմինա Վարդանյանի հետի են չաղ աղջիկ» անվանմամբ...

Մի բան կասեմ աղջիկ ջան քեզ. 44-օրյա պատերազմի ավարտին, երբ արդեն պարզ էր, որ ոմանց թեթև ձեռքով կորցնելու ենք նաև Քարվաճառը, ՀՅ Դաշնակցությունն իր քաջարի կուսակցականների հետ միասին կազմակերպեց և իրագործեց Քարվաճառի շրջանում գործող Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տարածքում տեղադրված Պետոյի կիսանդրու և հուշաքարի տեղափոխումը Հայրենի Պռոշյան համայնք։

Հարգանքը, Պատիվը և Դաշնակցական քաջորդի Պետոյի հիշատակը չէինք կարող թողնել թշնամուն որպես ավար։ Դաշնակցականի համար իր ընկերոջ կիսանդրին և Հուշաքարը սուրբ է հայրենիքի պես։

Իսկ թե ինչպես վարվեց ձեր կուսակցության ղեկավարը հարազատ եղբոր հուշարձանի հետ, որի վրա միզում և ոտնատակ էին տալիս թուրքերը, հայտնի է ամբողջ հայությանը։ Հարցրեք նրան, միգուցե եղբոր հիշատակը նրա համար ստորադասելի է մի փոր հացից,  և դրա համար նա կանգնեց դավաճանի կողքին՝ մոռանալով իր հերոս եղբորը։

Հիմա ասա՝ ի՞նչ ընդհանուր բան կա մեր՝ դաշնակցականներիս, և ձեր միջև, որ մի հատ էլ բացառենք կամ չբացառենք համագործակցությունը»,- նշել է Սարգիս Կարապետյանը։