Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էին, որ երեկ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառումը մեկնարկեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ներկայացուցիչ Արշակ Եպս. Խաչատրյանի տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գրի ընթերցումով։
Նշենք, որ պաշտոնական հանդիսության ընթացքում Վրդ․ Մանուելյանն ընթերցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը:
Իր ուղերձում Գարեգին Բ-ն գուհունակությամբ է անդրադարձել Հ.Մ.Ը.Մ.-ի մեկդարյա արդյունաշատ առաքելությանը, ազգանվեր ու հայրենանվեր ոգով բազմաթիվ սերունդների դաստիարակության ու կրթական գործին:
Նա իր ուղերձում նշել է, որ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համախմբումը հայրենի երկրում վկայությունն է ամուր կամքի և վճռականության` ապրելու մեր ժողովրդի դարավոր ավանդների հավատարմությամբ և միասնաբար մեր ջանքերն ու նպաստը բերելու հայրենի ժողովրդի զարգացմանը, որպեսզի ամուր և անխաթար լինեն մեր հայրենիքի սահմանները, հզոր` մեր պետությունը, առաջընթաց ու բարօր` մեր ժողովրդի կյանքը:
«Հ.Մ.Ը.Մ.-ի հայրենասեր և ազգասեր ընթացքը բարի նպաստ է մեր պետության և ժողովրդի զարգացման և հարատևման համար»,-նշվում էր օրհնության խոսքում: