| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 17317 դիտում,
        
            17317 դիտում,  1 տարի առաջ - 2023-11-28 21:08
            1 տարի առաջ - 2023-11-28 21:08  
         
                
            ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը վստահ է՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Արցախի հարցը՝ Հայկական հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ |ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը:
Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները ու չի վերականգնվել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:
Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի դեռ արցախահայությունն ամբողջությամբ չի իրացրել իր արտաքին ինքնորոշման իրավունքը:
Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է: Իսկ ազգային ուժերն ունեն մեկ առաջադրանք. հանրությանը պետք է պատրաստենք շատ կարևոր գաղափարագոյաբանական ճակատամարտի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ասպրամ Կրպեյանը: