|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցով դիմում կներկայացվի ՍԴ»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ակնկալիքները շատ չեն, քանի որ գիտենք, թե ինչ ՍԴ ունենք։ Վիճարկվելու է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ՔՊ-ական իշխանությունը պահելու իրավապահ մարմինների կարևոր գործիքներից մեկը։ Թե՛ իրավական որոշակիության, թե՛ համաչափության տեսակետից, թե հավաքների ազատության սահմանադրական ու կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։