Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայերին:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տրամադրած տվյալների համաձայն` ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրն ամբողջացնելու նպատակով այս շաբաթ 4 մլն դրամի փոխանցում է կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին այդ նպատակով 5 մլն դրամի փոխանցում էր կատարվել, նաև ևս 4 մլն դրամ` ս. թ մարտի 5-ին:
Նախաձեռնությունը շարունակում է նաև պարենային օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Օրերս նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ 50 պարենային ծանրոց:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումն ունենալ սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու գործում։