Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սա իսկական բառախաղ է։ Իրեն (Նիկոլ Փաշինյանին, խմբ․) շատ հանգիստ կարելի է մեղադրել հողերը հանձնելու համար՝ պատերազմի արդյունքում, չհանձնելու համար՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այդ բոլոր մեղադրանքները Քրեական օրենսգրքի մեղադրանքների մի մեծ ուսապարկ է, այս մարդիկ շալակած ման են տալիս, և գուցե սա է պատճառը, որ ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելը։ Սա հզոր մոտիվացիա է, և վախենալու բան, իրոք, պետք է ունենալ։ Այս մասին 2021 թվականին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հնարավոր չէ, որ այս աղետը դու բերես քո երկրի, ժողովրդի գլխին և չվախենաս։ Ճիշտ են անում, որ վախենում են, և դա արտահայտվում է հազարավոր ոստիկանների հետ տեղաշարժով։ Որևէ իշխանություն երբևէ նման ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Չափազանց թանկ են նստում երկրի համար այս իշխանությունները։ Այս ամբողջ վախերի գինը մենք են տալիս»,- նշեց երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։