|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կվերացվեն թերկարգավորվածության բազմաթիվ օրինակներ, որոնք պայմանավորված են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելուց:
Կներմուծվի նոր պատժատեսակ` զինվորական ծառայության սահմանափակում, որը կբարձրացնի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած զինվորականների նկատմամբ նշանակվող պատիժների արդյունավետությունը։