Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չի ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում, և Վայոց ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաաթելյանը՝ հավելելով․ «Մեր պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:
Ակնհայտ է, որ կուսակցությունն ամբողջությամբ թիրախավորված է, և իրենց կարճ խելքով փորձում են այս նպատակով, կեղծ գործերով ճնշումներ գործադրել, թիրախավորել, բայց Դաշնակցության պարագայում դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,- ասաց Իշխան Սաղթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։