կարևոր
955 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-19 14:51
Քաղաքական

Այս իշխանությունները հանցակից են մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը․ Իշխան Սաղաթելյան

«ՀՀ թուրքահպատակ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպանական գործողությունները Արցախում և որպեսզի Արցախի հարցը, արցախահայերի իրավունքների հարցը և, առհասարակ, արցախյան օրակարգը վերջնականապես փակեն»,-«Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս իշխանությունները հանցակից են 1 տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը և ողբերգությանը։ 2023-ի սեպտեմբերի 19-ը հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկն է, տեսել ե՞ք էս իշխանությունների կողմից որևէ ցավակցական խոսք, օրվա հիշատակում, այստեղ որևէ իշխանության ներկայացուցիչ։ Լուռ են, որովհետև ամեն ինչ անում են, որպեսզի այս էջը փակեն»,-նշեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։