կարևոր
1837 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-25 13:54
Քաղաքական

Մեր ու Նիկոլի միջև գաղափարական բախումը մեր պետության գոյություն ունենալու և չունենալու մեջ է․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում էր․ մարտունեցիների հետ հանդիպման էին մեկնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Արման Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, Գեղամ Մանուկյանը։ Հանդիպման ժամանակ պատգամավորները խոսել են Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքների մասին, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին՝ հանրային դիմադրության ցուցաբերելու կարևորությունը, ներկայացրել՝ ճգնաժամային իրավիճակը  հաղթահարելու ուղիները։
Մանրամասն՝ տեսանյութում։