Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2021 թվականից կուտակել է շուրջ 350 միլիոն դրամ պարտք գույքահարկի գծով:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը 2018-2023թթ. Վարդան Ուռուտյանն էր, իսկ 2023թ. դեկտեբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին հետևալ բովանդակությամբ.
«2023 թվականի ընթացքում համալսարանի ղեկավար 16 անձինք որքա՞ն եկամուտ (աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ներառյալ հիմնական աշխատավարձ, լրացուցրիչ վարձատրություն, հավելավճար, լրավճար, հավելում, պարգևատրում և այլն, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն մատուցված ծառայությունների դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված վճարումներ) են ստացել համալսարանում:
Խոսքը ներքոհիշյալ 16 անձանց մասին էր՝
1. Հրաչյա Զաքոյան - պրոռեկտոր
2. Հրաչյա Ծպնեցյան - պրոռեկտոր
3. Արամ Հովհաննիսյան - պրոռեկտոր
4. Մարիամ Մովսիսյան - պրոռեկտոր
5. Լուսինե Մնացականյան – աշխատակազմի ղեկավար
6. Մարիամ Պողոսյան – գլխավոր հաշվապահ
7. Միսակ Ղարագյոզյան - մարքեթինգի և զարգացման բաժնի նախկին պետ
8. Սոս Ավետիսյան - լրատվության և հասարակայնության բաժնի պետ
9. Աղավարդ Խաչատրյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
10. Վիկտոր Աբրահամյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
11. Նունե Սիմոնյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
12. Սերյոժա Երիցյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
13. Գուրգեն Եղիազարյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
14. Մանվել Վարդանյան – իրավաբանական բաժնի պետ
15. Թոռնիկ Ալիյան– հոգաբարձուների խորհրդի անդամ 1
6. Վարդան Ուռուտյան – նախկին ռեկտոր»:
Խոջոյանը պատասխանել է, որ համալսարանի առանձին աշխատակիցների տարեկան եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն հոգաբարձուների խորհրդի անդամների տրամադրության տակ առկա չէ:
Խոջոյանի պատասխանը պարունակում երեք հետաքրքիր դրվագ: Նախ. Yerkir.am-ի հարցման մեջ նշված անձինք ոչ թե միայն համալսարանի առանձին աշխատակիցներին են, այլ համալսարանի ղեկավարությունը: Երկրորդ, մենք ակնկալում եինք ստանալ տեղեկատվություն ոչ թե նշված անձանց տարեկան եկամուտների, այլ համալսարանում ստացած եկամուտների վերաբերյալ: Եվ վերջապես երրորդ, հարցումը ստանալու պահին գուցե հոգաբարձուների խորհրդի տրամադրության տակ տվյալներ չեն եղել, սակայն համապատասխան ցանկության դեպքում այդ տեղեկատվությունը ռեկտորի պարտականությունները կատարողից ստանալը կխլեր ընդամենը մի քանի րոպե: Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ընդամենը չի ցանկացել, որ հասարակությունը, այդ թվում համալսարանի աշխատակիցներն և ուսման վարձավճար վճարող ուսանողները տեղեկանան համալսարանի ղեկավարության համալսարանում ստացած եկամուտների մասին: Այդ ժամանակ թերևս կպարզվեր, թե ինչու համալսարանը 2021 թվականից չի վճարել գույքահարկը և տույժերը ու կուտակել է շուրջ 350 միլիոն դրամ պարտք: