Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ. «Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին»: Հարց ձևակերպողները հրաշալի տեղյակ են, որ բոլոր եկեղեցականները այդ օրերին ներգրավված են եղել կամ բուն ռազմական գործողություններին, ինչի արդյունքում այդ փոքրաթիվ համայնքը տվել է զոհեր, կամ եղել են կռվող զինվորի կողքին՝ կատարելով իրենց հոգևոր պարտքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը։
«Եվ քանի որ, հասկանալի պատճառներով, հատկապես՝ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին եք թիրախավորել, վստահաբար գիտեք, որ հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին, ձգտելով բարձր պահել նրանց աննահանջ ոգին: Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայ Եկեղեցին կազմակերպել և իրականացրել է սոցիալական աջակցության մեծածավալ գործունեություն, ինչի մասին անգամ խոսելը հարիր չի համարվել: Առայժմ՝ այսքանը:
Հ.Գ. Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է ....»։