կարևոր
3208 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 11:54
Քաղաքական

Փաշինյանի գրկից վերջերս իջած մարդը չի կարող շարժմանը, ընդդիմությանը պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան

Հունիսի 9-ին կասենք, բավական հետաքրքիր ծրագիր կա։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտնել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Դաշնակցական գործիչը նշել է, ,որ այս շարժումը սովորական սոցիալական թեմայի շուրջ ընդվզում չէ, սա գոյաբանակա՛ն հարց է․ եթե չկա հայրենիք, չկա պետություն, աշխատելն էլ է անհնար դառնալու։ Դանիելյանը կարևորել է յուրքանչյուրի բողոքը, աջակցությունը։  

Հարցին՝ ՔՊ-ականներից արձագանքներ կա՞ն, Դանիելյանը պատասխանել է, որ նրանցից շատերը բավական կապիտալ են ձեռք բերել ու իրենց կյանքը 2018-ից հետո փոխվել է, նրանք մտածում են իշխանափոոխւթյուննից հետո ի՞նչ կարգավիճակ են ունենալու։ Դանիելյանը վստահեցրել է, որ ՔՊ-ից շատերի մոտ տրամադրություն կա, սպասում են բավարար չափով ճնշում լինի, որ համապատասխան քայելրի գնան։ «Այն օրակարգը՝ հաշտության օրակարգը, որն առաջարկում է «Տավուշը հանուն հայրոնիքի» շարժումը կարող է էլ ապագայում չլինել, այսինքն՝ անցնցում իշխանափոխության լավագույն տարբերակն ենք առաջարկում։ Սրբազան հայրն էլ այն թեկնածուն է, որ կարող է այդ հաշտությունը մտցնել»։ Դանիելյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև արտաքին ճնշումը, սակայն հայ մարդն է, որ պետք որոշի իր ճակատագիրը։

Ընդդիմադիր պատգամավորը մատնանշել է, որ մարզերում բնակվող մեր հայրենակիցներն ինֆորմացիոն գրոհի և Հ1-ի ազդեցության տակ են, հենց այդ է պատճառը, որ որոշել են մարզային այցելություններ կազմակեպել և այնտեղ ևս հանրահավաքներ ունենալ․ դա նաև եղել է մարդկանց պահանգը։ Նա ընդգծել է, որ այդ նույն խնդիրները, մտահոգությունները, որոնք Տավուշի հետ կապված են առկա, ի մասնավորի սահմանազատման-գծման գործընթացը, կան նաև Գեղարքունիքում։

«Տավուշը հանուն հայրոնիքի» շարժման ներկայացուցիչը նաև անդրադարձել է նախկինների ու ներկաների թեմային՝ փորձելով հասկանալ, թե ո՞վ է նախկին և ո՞վ ներկա։ «Ներկա պիտի համարվի մարդ, որը 2018-ից հետո է ծնվե՞լ։ Մինչև 2018 մարդիկ ապրել են, մեկը պաշտոն է զբաղեցրել, մեկը՝ գործունեություն է ծավալել։ Մենք պետք է նայենք՝ տարբեր մարդիկ իրենց գործունեության ընթացքում ի՞նչ են թողել, ի՞նչ են արել, ի՞նչի համար են պատասխանատու․ այդ պատասխանատվությունը պետք է կրեն։ Մարդ, որը մի քանի շաբաթ առաջ դուրս է եկել Փաշինյանի գրկից, չպետք է գա ու պահանջներ ներկայացնի մի քաղաքական ուժի, որը 260-70 հազար ձայն է ստացել կամ ընդդիմությանը, որը որ իրար հետ վերցրած 300 հազար ավել քվե է ստացել։ Այսինքն՝ ո՞րն է պահանջներ դնելու այդ չափանիշը, ո՞վ ասաց, որ դուք պիտի պահանջներ դնեք։ Իսկ մենք ի սկզբանե որևիցե մեկից պահանջներ ներկայացրե՞լ ենք։ Մենք այդ առումով էլ ենք անկեղծ եղել ու ոչ մեկի պահանջ չենք ներկայացրել»։

Մանրամասն՝ տեսանյութում